ԻՐԵՐ ԳՏՆՈՂ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՌՈԲՈՏՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ Կանոնակարգ

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԻՐԵՐ ԳՏՆՈՂ Ե Վ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՌՈԲՈՏՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ
1 . ՄՐՑՈՒՅԹԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1.1 . Նպատակը
Մրցույթի նպատակն է մրցութային դաշտում գտնել իրեր ( խորանարդ , գունդ և ուռուցիկ բազմանկյուն ), վերցնել դրանք և տեղափոխել տվյալ ռոբոտին հատկացված պահեստային տարածք : Մրցութային ժամանակահատվածում դաշտում միաժամանակ մրցելու են 2-3 թիմերի ռոբոտներ :
Սահմանված ժամանակահատվածում առավելագույն միավորներ հավաքած թիմերը դուրս կգան հաջորդ փուլ , և վերջում տեղի կունենա եզրափակիչ փուլը , որի ժամանակ հաղթող կճանաչվի առավել շատ միավորներ հավաքած թիմը :
1.2 . Սահմանումներ 1.2.1 . Մրցութային ժամանակահատված
Թիմին ռոբոտը խաղային դաշտ մտցնելու համար տրվում է սահմանափակ ժամանակ , որից հետո մեկնարկից սկսած « Մրցութային ժամանակ » -ը կազմում է 20 րոպե : Գործի դրեք ռոբոտին և կատարեք Ձեր աշխատանքը : Սա այն ժամանակամիջոցն է , որի ընթացքում թիմը պետք է կատարի առաջադրանքը :
1.2.2 Թիմի անդամներ
Թիմերում կարող են ընդգրկվել մինչև 19 տարեկան անձինք : Թիմում ընդգրկված անձանց առավելագույն թիվը ՝ 5-ն է : Թիմի անդամներից մեկը պետք է հանդիսանա թիմի ավագ ( հրահանգիչ ):
1.2.3 Դաշտի հատկանիշները
Դաշտը առավելագույնը 4,5 x 5 մետր կողմերով ուղղանկյունաձև մակերես է : Այն սպիտակ գույնի հարթակ է , որի շուրջը առկա են 10-15 սմ բարձրությամբ պատեր : Դաշտի պատերի վրա 3 տեղից առկա են 40-60 սմ չափով բացվածքներ , որոնք հանդիսանում են ռոբոտների մեկնարկային հատվածներ : Դաշտի վրա գծված են սև գույնի ուղիներ ( 3 սմ լայնությամբ ): Ռոբոտները կարող են շարժվել ինչպես այդ ուղիներով , այնպես էլ ցանկացած այլ եղանակով :
1.2.4 . Իրեր
Դաշտում տեղակայված իրերը 5-7 սմ արտաքին չափեր ունեցող խորանարդներ , գնդեր և ուռուցիկ բազմանկյուններ են : Մրցույթի մեկնարկին , դաշտում առկա է լինելու ՝
- սև գույնով գծանշված ուղիներից առավելագույնը 7 սմ հեռավորության վրա
կապույտ գույնի , 10 միավոր նշանակությամբ ՝ 4 հատ , գունդ , նարնջագույն գույնի , 7 միավոր նշանակությամբ 4 հատ ուռուցիկ բազմանկյուն , կարմիր գույնի , 4 միավոր նշանակությամբ 4 հատ , , խորանարդ ,
www . armrobotics . am T : + 374 11 54 88 81 3 H . Hakobyan str , Yerevan